Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 85 հազարը

10:50, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
Կորոնավիրուսով հիվանդների թիվը գերազանցել է 85 հազարը

Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 427-ի, ինչը 100-ով ավելին է, քան նախորդ օրերին:
     Սակայն Հուբեյ նահանգից դուրս միայն 4 մարդ է վարակվել, ինչն ամենացածր ցուցանիշն է վերջին մի քանի շաբաթների ընթացքում:

Անցած օրվա ընթացքում մահացությունների թիվը կազմել է 47, Հուբեյում մահացել է 45 մարդ, ևս երկուսը՝ Հենանում և Պեկինում:
     Միևնույն ժամանակ, Չինաստանի իշխանությունները հաղորդել են, որ օրական 2885 մարդ դուրս է գրվում հիվանդանոցներից:

Մինչդեռ, Հարավային Կորեայի իշխանությունները հաղորդել են, որ վերջին 24 ժամվա ընթացքում այնտեղ գրանցվել է վարակի 594 դեպք, և ընդհանուր առմամբ 2931 մարդ վարակակիր է համարվում։ Ըստ SCMP-ի՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների ընդհանուր թիվը գերազանցում է 85 հազարը, ապաքինվել և դուրս է գրվել ավելի քան 36 հազար մարդ:
     Եվրոպայում դեպքերի ամենաբարձր ցուցանիշը շարունակում է մնալ Իտալիայում՝ 888 մարդ, Իրանում վարակվել է 388 մարդ, Ճապոնիայում՝ 226 մարդ:
     Նախօրեին կորոնավիրուսի առաջին դեպքը հաստատվել է Մոնակոյում, հաղորդել է երկրի կառավարության կայքը:
     Մեքսիկայի իշխանությունները գրանցել են երկրում նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին փետրվարի 28-ին հայտնել է երկրի առողջապահության փոխնախարարը: Փետրվարի 28-ի դրությամբ վարակման առաջին հաստատված դեպքերի մասին հայտնի է դարձել Բելառուսում, Լիտվայում, Նիգերիայում ու Նոր Զելանդիայում: Երկրների թիվը, որտեղ գրանցել են նոր վիրուսը, գերազանցում է 50-ը:

7178 | 0
Facebook