Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Նովոյի խնամին, Սերժ Սարգսյանի ընկերը. ՔՊ դրամահավաքին ով որքան է մուծվել. «Հրապարակ»

10:10, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
Նովոյի խնամին, Սերժ Սարգսյանի ընկերը. ՔՊ դրամահավաքին ով որքան է մուծվել. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Մամուլը գրում է փետրվարի 25-ի դրամահավաքի ընթացքում նվիրատուների մասին, իսկ իշխող ուժը շարունակում է գաղտնի պահել նրանց ցանկը։ Գրվեց, որ 20 հազար դոլար փոխանցել է Սամվել Ալեքսանյանը։ Ներկա են եղել և գումար են տրամադրել նաև Սերժ Սարգսյանի եղբոր մերձավոր ընկեր Գաբրիել Ջեմբերջին, էլիտար շենքերի շինարար Արմեն Մկոյանը, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի՝ Նովոյի խնամին՝ Սարգիս Թադևոսյանը։ Մոսկվաբնակ մեծահարուստն Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի համագյուղացին է, նրա հրավերով էլ մասնակցել է։ Ժամանակին հրապարակումներ եղան, որ նրա աջակցությամբ է Սարգսյանը դարձել գյուղապետ։ Մեզ ասացին, որ նա մոտ 10 հազար դոլար է նվիրաբերել։ Կոկորդիլոսասեր մարզպետը երեկ անհասանելի էր»։

Մանրամասները՝ թերթի համարում:

7481 | 0
Facebook