Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Էրեբունի վարչական շրջանը դատի է տվել Ֆլեշի Բարսեղին. «Ժողովուրդ»

09:55, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
Էրեբունի վարչական շրջանը դատի է տվել Ֆլեշի Բարսեղին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դատական հայց՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ գործարար Բարսեղ Բեգլարյանի դեմ:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևան համայնքը՝ ի դեմս Երևանի Էրեբունի վարչական շրջանի, դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան և քաղաքացիական հայց է ներկայացրել «Ֆլեշ» ընկերության դեմ, պահանջում է, որ դատարանը «Ֆլեշ» ՍՊԸ-ից բռնագանձի շուրջ 7 մլն դրամ:

Այս գործը մակագրվել է դատավոր Աննա Փիլիոսյանին: Իսկ թե ինչի արդյունքում է գործարարը նման գումար պարտք մնացել վարչական շրջանին, պարզ կլինի դատական նիստի ավարտից հետո»:

Մանրամասները՝ թերթի համարում:

6082 | 0
Facebook