Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Էրդողանը կփորձի ճնշումն ուժեղացնել արցախյան հարցում». թուրքագետ

23:50, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
«Էրդողանը կփորձի ճնշումն ուժեղացնել արցախյան հարցում». թուրքագետ

Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը սիրիական հակամարտության ընթացքում առաջին անգամ ուղիղ բախման մեջ են մտել Թուրքիայի և Սիրիայի բանակները:

«Առաջին լրատվական»-ի եթերում ՀՀ Գիտությունների Ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը կարևորել է այն փաստը, որ թուրքական բանակը տեղի ունեցածից հետո հուժկու զանգվածային հարված է հասցրել սիրիական բանակին, թուրքական աղբյուրները հայտարարում են հարյուրավոր զոհերի մասին.«Փաստերի ընթացքը վկայում է, որ ռուսական կողմն այս անգամ բավականին վճռական է տրամադրված և չի գնա զիջումների թուրքական կողմին: Դա նշանակում է, որ Սիրիայի կառավարական ուժերը կշարունակեն ազատագրել Իդլիբը պրոթուրքական զինյալ ջիհադիստներից և թուրքական զինուժի ներկայացուցիչներից: Կարծում եմ՝ հարձակումը չի կանգնեցի Ասադի բանակին»,- ասել է նա:

Անդրադառնալով Բաքվում Էրդողանի հայտարարությանն այն մասին, որ Արցախի հիմնախնդիրը նաև Թուրքիայի խնդիրն է՝ Սաֆրաստյանն ասել է. «Էրդողանը կփորձի ճնշում գործադրել Ռուսաստանի վրա, մեկ անգամ ևս օգտագործելով Արցախի խաղաքարտը: Կարծում եմ՝ այս ուղղությամբ դեռ գործողությունների ականատեսը կլինենք, գուցե հայտարարությունների մակարդակով, գուցե զենք-զինամթերքի մատակարարման ձևով, Էրդողանը կփորձի ճնշումն ուժեղացնել արցախյան հարցում՝ Ադրբեջանին մղելով ավելի ակտիվ դիրքորոշման: Բայց կգնա՞ արդյոք այն քայլի, որ ուղղակի կանաչ լույս վառի Ադրբեջանի համար՝ Արցախի դեմ հերթական ագրեսիվ լայնածավալ գործողությունը ձեռնարկելու, կարծում եմ՝ ներկա փուլում այդ քայլին չի գնա»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

3949 | 0
Facebook