Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գնա մեռի, արի սիրեմ» ազգից պետք է դառնանք «արի սիրեմ, գնա մեռի» ազգ». Սպարտակ Ղարաբաղցյան

22:45, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
«Գնա մեռի, արի սիրեմ» ազգից պետք է դառնանք «արի սիրեմ, գնա մեռի» ազգ». Սպարտակ Ղարաբաղցյան

Լրագրող, պատմաբան Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մեկ շաբաթվա ընթացքում երկու ակնառու մշակութային գործիչների կորցրինք. Գերման Ավագյան, Սամվել Կարապետյան: ՖԲ-ում անկեղծ հիշատակի ու ափսոսանքի խոսքեր ու նաև առաջարկներ են արվում՝ նրանց ներկայացնել հետմահու պետական մրցանակների... Երկուսն էլ, անշուշտ, արժանի են: Կարծում եմ՝ լավ նախադեպ է, չորս կողմը նայել, ու կենդնության օրոք գնահատել անհատականություններին: Մենք «գնա մեռի, արի սիրեմ» ազգից պետք է դառնանք «արի սիրեմ, գնա մեռի» ազգ»:

| | |
2224 | 0
Facebook