Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թեհրանից ժամանեց հերթական ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով». Առողջապահության նախարար

22:04, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
«Թեհրանից ժամանեց հերթական ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով». Առողջապահության նախարար

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Նրանց կրկին ուղեկցել էր մեր մասնագետը՝ հենց Թեհրանից հետևելով նրանց ինքնազգացողությանը և օբյեկտիվ ախտանշաններին։ Ուղևորներից ոչ մեկ չի ունեցել բարձր ջերմություն կամ սուր շնչառական վարակի ախտանիշ։ Նրանք բոլորը կգտնվեն տնային հսկողության տակ։

Մինչ օրս կատարվել է 108 լաբորատոր տեստ. բոլորը եղել են բացասական»:

3834 | 1
Facebook