Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ավելի լավ չէ՞ կորոնավիրուսին նախապատրաստվել, քան անել քայլեր, որոնք ճակատագրական կլինեն». Սոսի Թաթիկյան

01:15, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
«Ավելի լավ չէ՞ կորոնավիրուսին նախապատրաստվել, քան անել քայլեր, որոնք ճակատագրական կլինեն». Սոսի Թաթիկյան

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ, ճի՞շտ եմ լսել, որ ՄԻԱՎ-ի ու սուր վարակիչ հիվանդությունների կլինիկաները Հայաստանում ուզում են միացնել կորոնավիրուսի համաճարակի պայմաններում: Հիշեցնեմ, որ Համաշխարհային առողջապահության կազմակերպության տնօրենը հայտարարել է, որ ոչ մի երկիր չի կարող հույս ունենալ, որ կորոնան չի ներթափանցի իրենց մոտ:

Ես առողջապահության ու բժշկության հետ որևէ կապ չունեցող մարդ եմ, սակայն տարրական տրամաբանությունը հուշում է, որ այդ քայլը ճակատագրական կլինի ՄԻԱՎ-ի հիվանդների համար, քանի որ եթե նրանք վարակվեն որևէ հիվանդությամբ, հատկապես առանց այդ էլ մահաբեր կորոնայով, նրանք կմահանան: Հիշեցնեմ, որ Չինաստանի հիվանդանոցներում կորոնայով հիվանդներին ռոբոտներն են ուտելիք բերում:

Մյուս կողմից էլ, հաշվի առնելով ՄԻԱՎ-ով հիվանդների հանդեպ առկա սոցիալական ստիգմաները, կորոնայով հիվանդացածները կարող են վախենալ/հրաժարվել ՄԻԱՎ-ով հիվանդների հետ նույն հիվանդանոցում բուժվելուց, ինչքան էլ որ դա արդարացված չլինի, քանի որ ՄԻԱՎ-ը օդակաթիլային ճանապարհով չի անցնում, և դրա պատճառով նույնիսկ թաքցնել կորոնայով հիվանդ լինելը ու փորձեն ինքնաբուժվել տնական պայաններում, ինչը նույնպես կարող է ճակատագրական լինել:

Ավելի լավ չէ՞ կորոնավիրուսին նախապատրաստվել, քան թե անել քայլեր, որոնք ավելի ճակատագրական կդարձնեն դրա ներթափանցումը Հայաստան»:

5108 | 0
Facebook