ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին:
Փաշինյանը պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ փոխհատուցում վճարել:
Հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին եւ մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին:
Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցել է, որ հայցի պատճառը Սամսոնյանի կողմից հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում կատարված գրառումն է: Նա գրել էր, թե իբր վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սեւ իկրա է ուտում:
«Մենք պահանջում ենք հրապարակայնորեն հերքել այդ սուտ տեղեկատվությունն իր ֆեյսբուքյան էջում կամ 1000 տպաքանակ ունեցող մամուլի միջոցով, ինչպես նաև փոխհատուցել Շուշան Փաշինյանին 2 մլն դրամ, այնպես, ինչպես սահմանված է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով»,- ասել է Գյոզալյանը:
Գրառման համար ՀՔԾ-ում քրեական գործ է հարուցվել, որի շրջանակներում Նարեկ Սամսոնյանին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: