Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Դելիի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել է 35 մարդ

16:50, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
Դելիի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել է 35 մարդ

Հնդկաստանի մայրաքաղաք Դելիում անկարգությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի, հայտնում է Հնդկաստանի ներքին գործերի նախարարությունը։ Անկարգությունները սկսվել են քաղաքացիության մասին նոր օրենքի ընդունումից հետո, հայտնում են հնդկական լրատվամիջոցները: Համաձայն Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու մասին նոր օրինագծի, հարևան երկրների ոչ մահմեդական բնակիչները պարզեցված կարգով կարող են Հնդկաստանի քաղաքացիություն ստանալ: Ոստիկանությունը ձերբակալել է 514 ցուցարարի՝ «հարցաքննության համար», ինչպես նաև հարուցվել է 48 գործ, և ավելի շատ գործեր «դեռ պետք է հարուցվեն»:

Դելիի փողոցներում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով սպանվել է 35 մարդ
10135 | 0
Facebook