Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Մի նեղսրտեք, երբ ասվում է, որ ընդդիմություն լինելը եկամտաբեր է». Լյովա Եղիազարյան

15:10, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
«Մի նեղսրտեք, երբ ասվում է, որ ընդդիմություն լինելը եկամտաբեր է». Լյովա Եղիազարյան

«Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դուք էլ լավ գիտեք, որ բոյկոտը հավասար է ՈՉ-ի: Լուրջ-լուրջ փորձում եք հիմնավորել, որ այդպես չէ: Ձեր ասածը սովորական տաֆտալոգիա է: Մեծ խելք պետք չէ ունենալ այն հասկանալու համար:

Պարծենում եք, որ ձեր կոչով մյուս քաղաքական ուժերը գնացին բոյկոտի, չձևավորվեց ՈՉ-ի բևեռ, որպեսզի իշխանությունները չկարողան թիրախավորել: Այսինքն` դուք պաշտպանեցիք նախկին հանցավոր իշխանություններին, պաշտպանեցիք թալանը, կեղծիքը: Մի նեղսրտեք, երբ ասվում է, որ հիմա ընդդիմություն լինելը եկամտաբեր է: Ապացուցե՛ք հակառակը»:

4489 | 1
Facebook