Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երկուշաբթի, 06 ապրիլի, 2020 թ.

Համացանց

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

13:55, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարտ ամիսը հանրապետության տարածքում կանխատեսվում է բազմամյա միջին արժեքից տաք։ Ամսական միջին ջերմաստիճանը բոլոր մարզերում կլիմայական նորմայից բարձր կլինի 1-2 աստիճանով, տեղումների քանակը կլինի նորմայի սահմաններում։

Ամսվա երկրորդ կեսին առանձին օրեր հանրապետության հովտային գոտում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կհասնի +20․․․+25, նախալեռնային գոտում +18․․․+20, լեռնային գոտում +10․․․․+15 աստիճանի։

Առանձին օրեր (3-4 օր) արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության հովտային գոտում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը կնվազի 0․․․-4, նախալեռնային գոտում -4․․․-6, լեռնային գոտում -7․․․․-10 աստիճանի»։

| | |
5081 | 0
Facebook