Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցարը և սուլթանն Ասորիքում բախվել են միմյանց». Վարդան Ոսկանյան

04:15, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
«Ցարը և սուլթանն Ասորիքում բախվել են միմյանց». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսաստանը և Թուրքիան իրենց պատմության ընթացքում բախվել են Բալկաններում, Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Հայաստանում և այլուր, իսկ հիմա միմյանց դեմ փաստացի պատերազմ են մղում Սիրիայում։

Տպավորություն է ստեղծվում, որ Դամասկոսում, Մոսկվայում և Թեհրանում որոշում է կայացվել, որ Սիրիայի հանդեպ ակնհայտ թշնամական դիրքորոշումներ որդեգրած և այս պետության խաղաղ կյանքն, ըստ էության, դժոխքի վերածած հիմնական դերակատարներից մեկն այսուհետ պետք է դուրս մղվի սիրիական տարածքներից՝ նույն այն վայրերից, որոնք Անկարայի ռազմաքաղաքական միտքը համարում է Թուրքիայի ռազմավարական խորությունն ապահովելու և Մերձավոր Արևելքում գերիշխելու կարևոր բաղադրիչ։

Ցարը և սուլթանն Ասորիքում բախվել են միմյանց․ առաջին հայացքից ապագայապաշտական թվացող այս պատկերն արդեն իրականություն է»։

7061 | 0
Facebook