Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Թուրքիան, փաստացի, սկսում է ռազմական լայնածավալ գործողություններ Սիրիայում». Արման Աբովյան

13:35, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
«Թուրքիան, փաստացի, սկսում է ռազմական լայնածավալ գործողություններ Սիրիայում». Արման Աբովյան

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պահո, կարծես թե, Սիրիայում շատ վատ զարգացումներ են սկսվել։ Գիշերը ռուսական և սիրիական ռազմական ուժերը ոչնչացրել են մի քանի տասնյակ թուրք զինծառայողների, ի պատասխան Թուրքիան փաստացի սկսում է լայնածավալ ռազմական գործողություններ Սիրիայում: Բացի այդ թուրքերը հրավիրել են ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ հրատապ խորհրդակցություններ ստեղծված իրավիճակի շուրջ։ Զուգահեռ թուրքական զինուժն արդեն ողջ ուժով սկսում է ներխուժում Սիրիայի տարածք։ Ռուսները հայտարարել են, որ շարունակելու են սիրիացիների հետ միասին պայքարել թուրքամետ գրոհայինների դեմ + երկու ռուսական նավ, զինված «Կալիբր» հրթիռներով, շտապ գնում են դեպի Սիրիա։ Նաև Էրդողանը բացեց սահմանը դեպի Եվրոպա փախստականների համար։ Սա, իրականում, չափազանց վտանգավոր է բոլոր առումներով, քանի որ կարող է հանգեցնել ուղղակի ռուս-թուրքական պատերազմի, ինչն անխուսափելի ազդեցություն կունենա նաև մեր լոկալ տարածաշրջանում։ Մի խոսքով, պետք է լինել շատ, շատ, շա՜տ ուշադիր»:

4088 | 0
Facebook