Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իդլիբում զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 29-ի․ վիրավորվել է 36 զինծառայող

12:10, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
Իդլիբում զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 29-ի․ վիրավորվել է 36 զինծառայող

Սիրիական Իդլիբում ավիահարվածի հետևանքով զոհված թուրք զինվորականների թիվը հասել է 29-ի, վիրավորվել է 36 զինծառայող, հայտարարել է թուրքական Հաթայ նահանգի նահանգապետ Ռահմի Դոգանին։

Ավելի վաղ նա հաղորդել էր 22 թուրք զինծառայողների մահվան մասին՝ Սիրիայի օդուժի կողմից օդային հարվածի ժամանակ:

Համաձայն Թուրքիայի նախագահի աշխատակազմի, հինգշաբթի երեկոյան նախագահ Թայիփ Էրդողանը անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել, որին մասնակցել են անվտանգության գործակալությունների ղեկավարները և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Թուրքիան չի կարողացել իրականացնել մի քանի հիմնական պարտավորություններ՝ սիրիական Իդլիբի շուրջ խնդիրները լուծելու համար:

8445 | 0
Facebook