Խնդրում ենք սպասել...
Այսօր`  չորեքշաբթի, 01 ապրիլի, 2020 թ.

Հետաքրքիր է

#Kr00k-ը կարող է հանգեցնել միլիարդ գաջեթների խոցելիությանը

09:25, շաբաթ, 29 փետրվարի, 2020 թ.
#Kr00k-ը կարող է հանգեցնել միլիարդ գաջեթների խոցելիությանը

Eset հակավիրուսային ծրագրի ստեղծողները տեղեկացրել են նախկինում անհայտ Kr00k (CVE-2019-15126) նոր խոցելիության մասին, որը թույլ է տալիս Broadcom և Cypress արտադրության Wi-Fi չիպերի միջոցով կոտրել գաջեթը։ Սպառնալիքի տակ են հայտնվել միլիարդից ավելի սարքեր, տեղեկացնում է ընկերությունը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ESET-ին։

«Ուսումնասիրության համաձայն՝ Kr00k-ն սպառնում է ավելի քան մեկ միլիարդ հանրաճանաչ գաջեթների՝ ներառյալ սմարթֆոններ, պլանշետներ, IoT դիվայսներ, ինչպես նաև Wi-Fi հասանելիության կետեր և երթուղիչներ»,- ասվում է զեկույցում:
     Ընկերության փորձագետներն ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ խոցելիությունը վերաբերում է միլիարդից ավելի սմարթֆոններին, որոնց թվում են Apple ընկերության՝ iPhone, iPad, MacBook, Amazon-ի որոշ սարքեր՝ Echo և Kindle, Samsung-ի Galaxy-ն, Google Nexus-ը, Xiaomi Redmi-ն։ Ինչպես նաև Asus-ի և Huawei-ի մուտքի կետերը խոցելի էին Kr00k-ի համար: Նշվում է, որ նոր խոցելիությունը նման է ավելի վաղ հայտնաբերված KRACK-ին (Key Reinstallation Attacks-ին, որը իրենից ներկայացնում է բանալին վերատեղադրելու հարձակումներ), բայց ունի հիմնարար տարբերություններ:

| | |
4833 | 0
Facebook
COMMENT.am