Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

10:05, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
Նիկոլ Փաշինյանը հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ծիծեռնակարդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցում Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ Սումգայիթի ջարդերը Խորհրդային Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում ադրբեջանական իշխանությունների կողմից պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայ ազգաբնակչության եղեռն էր և զանգվածային տեղահանություն, որը տեղի է ունեցել 1988 թվականի փետրվարի 27-ից 29-ը ընկած ժամանակահատվածում։ Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։

Չնայած միջազգային հանրությունը դեռևս Սումգայիթի ոճրագործությունը չի ճանաչել որպես ցեղասպանությունը, բայց այն դատապարտել են Եվրոխորհրդարանը (1988թ.), ԱՄՆ Սենատը (1989թ.) և Արգենտինայի խորհրդարանը։

Հայաստանի և Արցախի Հանրապետությունները ևս Սումգայիթի ոճրագործությունը պաշտոնապես չեն ճանաչել ցեղասպանություն՝ բավարարվելով Ստեփանակերտում զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի և Մեծ եղեռնի զոհերի հուշարձանի մոտ փոքրիկ խաչքար տեղադրելով։

5249 | 0
Facebook