Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Գևորգ Պետրոսյանը կդատապարտվի՞. «Հրապարակ»

09:40, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
Գևորգ Պետրոսյանը կդատապարտվի՞. «Հրապարակ»

«Նախորդ օրը կառավարությունն ԱԺ է ուղարկել Քրեական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որտեղ ամրագրված է նաև հետևյալ դրույթը․ սեռով, ռասայով, քաղաքական հայացքներով պայմանավորված՝ էթնիկական կամ սոցիալական խմբի դեմ հնչող հրապարակային կոչերը, բռնությունն արդարացնելը կամ քարոզելը պատժվում են ազատազրկմամբ` 1 տարի ժամկետով։

Քաղաքական հայացքների մասին շատ է գրվել, մեր աղբյուրն ասում է․ «Ուշադրություն դարձրեք «սոցիալական» խումբ եզրույթին, դրա տակ կարող են տարբեր, այդ թվում և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, տրանսգենդերներ լինել։ Օրինագիծն ընդունելու դեպքում, դիցուք, ասենք, պատգամավոր Գևորգ Պետրոսյանը, որը երբեմն այդ «առնչությամբ» հայտարարություններով է հանդես գալիս, կարող է դատապարտվել 1 տարով»:

Նախագիծը երեկ արագությամբ քննարկվել և հավանության է արժանացել ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի կողմից։ Բանն այն է, որ «այդ պահանջը ԵՄ ճանապարհային քարտեզի բաղկացուցիչներից է, ԵՄ առաջարկած պայմաններից մեկն է»: ԱԺ օրակարգ է մտնելու ոչ միայն այս, այլև ապօրինի ծագում ունեցող գույքին վերաբերող վիճահարույց նախագիծը, որը ներկայացրել է Ռուստամ Բադասյանը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

| | |
6016 | 0
Facebook
COMMENT.am