Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն պատերազմ են հայտարարել հեղափոխությանն ու Փաշինյանին». Արման Բաբաջանյան

07:35, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
«Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն պատերազմ են հայտարարել հեղափոխությանն ու Փաշինյանին». Արման Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն պատերազմ են հայտարարել հեղափոխությանն ու Նիկոլ Փաշինյանին:

Շաբաթներ առաջ որոշ «ընդդիմադիրներ» ԱԺ ամբիոնից կասկած էին հայտնում, թե Հրայր Թովմասյանը և նրա գլխավորած բանդա-հանցախումբը խոչընդոտում է երկրի բարեփոխումներին։

Հայաստանի մանուկ ժողովրդավարությունը, որը մեր ժողովուրդը վերանվաճել է իր ներքին ուժով և կամքով երկու տարի առաջ, պաշտպանության կարիք ունի։ Որևէ ծնող, ինչպիսի ծանր իրավիճակում էլ որ գտնվի, իր երեխային չի հանձնի մանկապիղծին՝ պաշտպանության։

Հայաստանի ժողովրդավարությունը՝ ի դեմս ՍԴ գործող կազմի մեծ մասի, մանկապիղծների որջ է, որը պատրաստ է հարմար պահին խժռել ժողովրդի ձեռք բերած նվաճումն ու դառնալ նախկին հանցագործների վերադարձի միջոցն ու երաշխավորը։

Այժմ ամեն ինչ հերթով։

1. 2019թ. փետրվարի 14-ին, ԲԴԽ-ն, իրացնելով իր սահմանադրական կարևորագույն լիազորություններից մեկը, դադարեցրեց Արայիկ Մելքումյանի լիազորությունները որպես դատավոր։

Խոսքը այն դատավորի մասին է, որը ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, ԱՄՆ-ում քաղաքական ապաստան է խնդրել։

2. 2019թ. հոկտեմբերի 4-ին «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԱԺՈ-032-Ա որոշմամբ ԱԺ-ն դիմում է ՍԴ: Նույն թվականի հոկտեմբերի 14-ին ՍԴ-ն մերժում է գործի քննությունը` հընթացս զրկելով ԱԺ-ին ՍԴ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի լուծման նպատակով ՍԴ-ին դիմելու իր սահմանադրական լիազորությունից:

3. Ի հավելումն, 2019թ. նոյեմբերի 15-ին, քննության առնելով նախկին դատավոր Արայիկ Մելքումյանի դիմումը, ՍԴ-ն Սահմանադրության 78 և 79 հոդվածներին
     հակասող և անվավեր ճանաչեց դատավորների կողմից թույլ տրվող էական կարգապահական խախտման ձևերից մեկը սահմանող դրույթը, այն է. «դատավորի կողմից այնպիսի արարք կատարելը, որն անհամատեղելի է
     դատավորի պաշտոնի հետ»:

4. Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 27-ին, մասնակի բավարարեց Առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Արայիկ Մելքումյանը ընդգրկվեց դատավորների ռեզերվում։

Իր այդ որոշմամբ, ՍԴ-ն փաստացիորեն հնարավորություն ընձեռեց դատավորներին կատարել դատավորի պաշտոնի հետ անհամատեղելի արարքներ` առանց պատասխանատվության կանչվելու վտանգի։

Ավելին, իր այս որոշմամբ, ՍԴ-ն հստակ ուղերձ հղեց դատական իշխանությանը, որ ոչ միայն նախկին իշխանության վերջին բաստիոնն է, այլև գործող դատական համակարգի, և այն դատավորների, որոնց հետագա պաշտանավորումը կասկածի տակ է՝ երկրում ազդարարված դատաիրավական բարեփոխումների շրջանակում։

Հիրավի, սա պատերազմ է հետհեղափոխական Հայաստանին, երկրում դատական համակարգը արմատապես զտելու և անկախ դատական համակարգ հիմնելու երկրի ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի ստանձնած հանձնառությանը»:

5707 | 1
Facebook