Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ Վրաստանի հետ սահմանը փակելու մասին

23:20, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
Առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ Վրաստանի հետ սահմանը փակելու մասին

«Մեր երկրում ԱՀԿ-ի կողմից տրված բոլոր մեթոդներով իրականացվում են համապատասխան կանխարգելիչ միջոցառումները, մի բան էլ` ավելի»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը` անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի հնարավոր վտանգներին:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը փակի Վրաստանի հետ սահմանը, Վանյանը պատասխանել է. «Ներկա պահին ոչ մի խնդիր չկա: Վրաստանում մեկ դեպք է արձանագրվել: Ներկա պահին ոչ մի խնդիր չունենք, անըդհատ կապի մեջ ենք մեր գործընկերների հետ և չեմ կարծում, որ Վրաստանի հետ սահմանը փակելու խնդիր չկա այսօր»:

Մանրամասները` տեսանյութում:

«Վրաստանի հետ սահմանը փակելու խնդիր չկա». Արտավազդ Վանյան
5441 | 0
Facebook