Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վրաստանում COVID-19-ի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ն Ադրբեջանի քաղաքացի է, մեկը՝ Իտալիայի

16:20, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
Վրաստանում COVID-19-ի կասկածով հոսպիտալացվել է 10 մարդ, նրանցից 4-ն Ադրբեջանի քաղաքացի է, մեկը՝ Իտալիայի

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի խոսքով` Վրաստանում ներկա պահին նոր տեսակի կորոնավիրուսի տարածման վտանգ չկա, ինչից հետևում է, որ չկա նաև համաճարակի վտանգ, գրում է pia.ge կայքը: Տիկարաձեի խոսքով՝ ներկա պահին 10 հիվանդ գտնվում է հիվանդանոցում, որից 5-ը ժամանել է Իտալիայից: Նրանցից միայն մեկն է Իտալիայի քաղաքացի, մյուսները Վրաստանի քաղաքացիներ են։ Կա Իրանից ժամանած 5 անձ, այդ թվում՝ 1 վրացի, մյուսներն Ադրբեջանի քաղաքացի են:

«Մենք շարունակում ենք աշխատել համակարգված եղանակով, և այս պահին ունենք բավարար տեղեր՝ կարանտինային գոտում պահելու այն մարդկանց, ովքեր սերտ կապի մեջ են եղել վարակված անձանց հետ և գտնվում են բարձր ռիսկային գոտում: Մոբիլ հիվանդանոցները տեղակայված են Քութաիսիում և Բաթումիում, և կան մի շարք հիվանդանոցներ Թբիլիսիում, և ես հավաստիացնում եմ մեր քաղաքացիներին, որ Վրաստանում այս փուլում կորոնավիրուսի տարածման ռիսկ չկա»,- հավելել է նախարարը։

7482 | 0
Facebook