Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

15:30, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

«Քաղաքականյությունը մարդկանց դարձնում է միմյանց գզելու պատրաստ կատաղած շներ, իսկ արվեստը մարդու մեջ մարդուն է արթնացնում»:

Վարդան Պետրոսյան

Դերասան, սցենարիստ, կատակերգու Վարդան Պետրոսյանն այսօր դառնում է 61 տարեկան: Ծնվել է գիտնականի ընտանիքում` 1959թ.։ Մանկությունն անցել է Երևանի կենտրոնում՝ Խանջյան փողոցում գտնվող հայրական բնակարանում։ Սովորել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարանում, որից հետո Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտի դիզայնի բաժնում։ 1988թ. Վահրամ Սահակյանի հետ ստեղծել է Երիտասարդ Ոզնիներ թատրոնը, որն, այնուհետև վերանվանվելով «Ոզնիներ», առաջին հայկական ոչ պետական երիտասարդական թատրոնն էր։ 1992թ. բնակվում է Փարիզում` հանդես գալով սեփական հեղինակային ներկայացումներով, ինչպես նաև, որպես դերասան մասնակցել է ֆրանսիացի ռեժիսոր Ռոբեր Օսեյնի բեմադրություններում:

«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է
«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի»:

2000թ. հանդես է եկել հեղինակային ներկայացումներով, որոնց մեջ ներառված էր քաղաքական սուր հումոր` ամփոփված շոուի մեջ:

«Ես ինքս ինձ ճանաչում եմ որպես հզոր ազգի զավակ: Որտե՞ղ է դրսում տեր փնտրող փոքր, բայց հզոր ազգի արժանապատվությունը»,- հարցազրույցներից մեկում ասել է դերասանը՝ նշելով, որ հայ ժողովուրդն արտագաղթում է բարոյական սովի պատճառով:

«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է
«Հայ բեմն ինձ թույլ է տալիս այն, ինչ երբեք ու ոչ ոքի». այսօր Վարդան Պետրոսյանի ծննդյան օրն է

Վարդան Պետրոսյանի ներկայացումներից են` «1000 ու մի ելք», «Խաղում ենք 1700: Հիսուս էր նրա անունը» (2001թ., նվիրված Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակին), «Կրակի մեջ», «Խոստովանություն թատրոնում», «Ճակատագրի կատակներ», «Սեռասարսափ», «Պարոնայք 50-50» և այլն:

Վարդան Պետրոսյան-Ինչ անել
4280 | 0
Facebook