Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գրքի շնորհանդես՝ Թումանյանի թանգարանում

09:05, ուրբաթ, 28 փետրվարի, 2020 թ.
Գրքի շնորհանդես՝ Թումանյանի թանգարանում

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանի շրջանակում թարգմանաբար Թումանյանին աշխարհին ներկայացնելու ընթացքը շարունակվում է: Արդեն մեր սեղանին են երկու գրքեր՝ թարգմանված գերմաներեն:

Գրքերից առաջինը Թումանյանի հեքիաթների ժողովածուն է, որի թարգմանության նախաձեռնությունը Գերմանիայի Դաշնային Հանրապետության պատվավոր հյուպատոսի գրասենյակինն է: Թարգմանիչ՝ Թեսա Հոֆման, նկարազարդումները՝ Վահան Թոփչյանի:

Երկրորդ ժողովածուն՝ Թումանյանի տարբեր ժանրերի ստեղծագործությունների հատընտիր է՝ խմբագրությամբ թարգմանիչ, բանաստեղծ Հակոբ Մովսեսի:

Շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 28-ին, ժամը 19:00-ին:

3056 | 0
Facebook