Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը․ Ադրբեջանը դա հերքում է

15:00, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
Կորոնավիրուսի պատճառով Վրաստանը փակել է Ադրբեջանի հետ սահմանը․ Ադրբեջանը դա հերքում է

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն և Հիվանդությունների վերահսկման ու հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն հայտնել են, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն արձանագրվելուց հետո երկրի կառավարության որոշմամբ՝ 2 շաբաթով փակվել է Ադրբեջանի հետ սահմանը. հայտնում է Новости-Грузия-ն:

«Խուճապ չկա, քանի որ մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի Վրաստանում համաճարակ չլինի»,- նշել է Տիկարաձեն, որը մինչ ճեպազրույցը հանդիպում էր ունեցել Վրաստանի վարչապետի հետ:

Ադրբեջանը հերքում է Վրաստանի հետ սահմանի փակման մասին տեղեկությունը. այդ մասին հայտնում է Day.Az-ը՝ հղում անելով Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գրասենյակին։

«Վրաստանը չի փակել Ադրբեջանի հետ սահմանը կորոնավիրուսի վտանգի պատճառով: Իրոք, կան սահմանափակումներ, բայց դրանք վերաբերում են միայն Իրանի սահմանը հատող իրանցիներին»,- նշել են գերատեսչությունում:

7056 | 0
Facebook