Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

08:30, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 27-29-ը, մարտի 2-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին շրջանների զգալի մասում, 2-ի գիշերը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ թաց ձյան, հովտային գոտում՝ անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 27-29-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում
Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Փետրվարի 27-29-ը, մարտի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 1-ին սպասվում է անձրև:

Եղանակը մայրաքաղաքում
Եղանակը մայրաքաղաքում

Երևան քաղաքի փետրվարի 27-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 17.00C (1986 թ.)
     • Օդի նվազագույն ջերմաստիճան` -20.90C (1972 թ.)
     • Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.50C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ:

4791 | 0
Facebook