Խնդրում ենք սպասել...
Այսօր`  հինգշաբթի, 02 ապրիլի, 2020 թ.

Միջազգային

Իրանում 39 մարդ է ապաքինվել կորոնավիրուսից

00:35, հինգշաբթի, 27 փետրվարի, 2020 թ.
Իրանում 39 մարդ է ապաքինվել կորոնավիրուսից

Իրանում, որտեղ այս պահի դրությամբ կորոնավիրուսով վարակված է 139 մարդ, արդեն կան ապաքինվածներ: Վարակն այժմ հաղթահարել է 39 մարդ: Ավելի վաղ հայտարարվում էր 19 բուժվածի մասին: Բուժման դեպքեր են գրանցվել Ղոմում, Գիլյանում, Սպահանում, Գոլեսթանում, Մարքյազիում, Հորմոզգանում և Քերմանշահում:
     Իրանի փոխանախագահ Էսհակ Ջահանգիրին երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր պայքար են մղում երկրում կորոնավիրուսի տարածման դեմ:

Ըստ վերջին տվալների՝ Իրանում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ:

Հավելենք, որ մայրցամաքային Չինաստանում այս պահի դրությամբ կա վարակման 78064, մահվան՝ 2715 դեպք:

Ամմողջ աշխարհում մինչ այս պահը գրանցվել է վարակման 81311 դեպք, մահվան՝ 2771, ապաքինման՝ 30313:

| | |
2739 | 0
Facebook