Խնդրում ենք սպասել...
Այսօր`  երեքշաբթի, 07 ապրիլի, 2020 թ.

Համացանց

«Այո»-ի լոգոյի համար նախատեսված գումարը կբաշխվի 1991-ի լոգոյի հեղինակների միջև

22:10, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
«Այո»-ի լոգոյի համար նախատեսված գումարը կբաշխվի 1991-ի լոգոյի հեղինակների միջև

«Այո»-ի բրենդինգի մրցույթի առաջին հորիզոնականի համար նախատեսված 3 միլիոն դրամ գումարը կբաշխվի «Երեկոյան Երևան» թերթի 1991 թ․-ի խմբագիր Նիկոլայ Ենգիբարյանին, գծանկարիչներ Ցոլակ Կանթեղ Ղարիբյանին և Նարոյան Ստեփանի իրավահաջորդին։ Յուրաքանչյուրին՝ 1 միլիոն ՀՀ դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան տեսաուղերձով ասել է «ԱՅՈ»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը:

Նա նաև նշել է, որ առաջին տեղը զբաղեցրած լոգոն կլինի քարոզարշավի լոգոն:

| | |
3784 | 1
Facebook