Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մենք մեր որոշմանն ենք մնում, որ դատախազն անաչառ չէ». Ամրամ Մակինյան

17:05, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
«Մենք մեր որոշմանն ենք մնում, որ դատախազն անաչառ չէ». Ամրամ Մակինյան

Արդեն հայտնել էինք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ ի դեմս դատավոր Վահե Միսակյանի, մերժել է ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանի՝ գործով մեղադրող, ՀՀ Գլխավոր դատախազության Հատուկ քննչական ծառայության միջդատական վարույթի նկատմամբ հսկողության վարչության պետ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու միջնորդությունը:

Նիստից հետո Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանն ասաց, որ դրա վերաբերյալ դիրքորոշում կհայտնի դատարանի որոշման ամբողջական տեքստին ծանոթանալուց հետո. «Մենք մեր որոշմանն ենք մնում, որ դատախազն անաչառ չէ, նախաքննությանն անաչառ չի մոտեցել»,- նշեց նա՝ նկատելով, թե պաշտպանական կողմի հետագա քայլերն այնքանով, որքանով իրենց չեն խանգարի, այժմ չի բացահայտի:

Պաշտպանն ասաց, որ մի բացահայտում ունի անելու, որի մասին երբևէ չի ասվել: Ինքը հարցում է կատարել Ազգային վիճակագրական կոմիտեին՝ առ այն, թե որքա՞ն արժեր դիզվառելիքը՝ 2013թ.:

«Մեզ տրամադրել են մանրածախի գինը՝ 465-467 դրամ: Մեծածախն այդ դեպքում բարձր գին է ունենալու այն տրամաբանությամբ, որ ոչ թե անձն է գնում-ստանում բենզալցալցակայանից, այլ անձի համար տանում-հասցնում են տուն: Այսինքն՝ դրանից գինը բարձրանում է: Ասեմ, որ 2013թ. դիցվառելիքը եղել է 457-460 դրամի սահմաններում: Այսինքն՝ ոչ իրատեսական գին է առաջարկվել»:

3641 | 0
Facebook