Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերգո Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի դեմ տված ցուցմունքի մասին

16:20, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
Սերգո Կարապետյանը՝ Սերժ Սարգսյանի դեմ տված ցուցմունքի մասին

Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստում, բացարկի միջնորդության մերժումի հրապարակումից հետո, գործով մեղադրյալ, գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը հայտնվեց լրագրողների շրջափակման մեջ: Հարցին, թե ինքը հերքո՞ւմ է այն տեղեկությունը, որ Սերժ Սարգսյանի դեմ ցուցմունք տված միակ անձն է, ասաց. «Հետևեք դատական նիստերի ընթացքին»: Երկրորդած դիտարկմանը, թե՝ Սերժ Սարգսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, Կարապետյանը կրկնեց. «Հետևեք դատական նիստերի ընթացքին: Բոլոր հարցերի պատասխանները կստանաք», և արագ նստեց ավտոմեքենան:

Հիշեցնենք՝ երեկվա նիստի ժամանակ դատարանի բակում հավաքվածները Սերգո Կարապետյանին դիմավորել ու ճանապարհել էին «ամոթ» վանկարկումներով:

Ըստ մամուլի հրապարակումների՝ Կարապետյանը գործի նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել Սերժ Սարգսյանի դեմ։

Տեսանյութը՝ «Ազատության»
8523 | 0
Facebook