Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գտեք այդ մարդկանց». Կարինե Հարությունյան

16:30, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
«Գտեք այդ մարդկանց». Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1991-ի «Այո»-ի լոգոյի մասին
     1991-ին չկար նման բան՝ ով է արել: Եթե լոգոն գտել եք «Երեկոյան Երևան» թերթի այդ ժամանակվա համարում, չի նշանակում, որ այդ թերթում կիմանային անպայման՝ ով է արել: Լոգոն կարող էր հրապարակված լինել և վստահ եմ, որ եղել է նաև Հայաստանի Հանրապետություն թերթում, որի հիմնադիր խմբագիրն Այդին Մորիկյանն էր: Ռուսերեն տարբերակի խմբագիրը Տիգրան Հակոբյանն էր:
     Ինչո՞ւ կարող էին թերթերում չիմանալ` ով է հեղինակը: Նման բաները չէին կարևորվում. մի ընդհանուր նպատակ կար՝ ազատվել կոմկուսից և սովետից, կերտել ազատ-անկախ Հայաստան: Բոլորն աշխատում էին միասին ու մեկ նպատակի համար: Չկար՝ սա իմն է, սա՝ քոնը: Եվ հնարավոր է, որ լոգոն ստեղծված լիներ ընդհանուր քննարկումների արդյունքում որևէ մեկի էսքիզի վրա: Էն ժամանակ նման հարցերը քննարկվում, ստեղծվում-մշակվում էին ՀՀՇ վարչությունում, որը տեղակայված էր Տեխնիկայի տանը և որտեղ հետո տեղակայվեց կարծեմ Սիրիայի դեսպանատունը:
     Ո՞վ է հեղինակը: Մի քանի հավանական ազգանուն՝ Մկրտիչ Մաթևոսյան, Գրիգոր Խաչատրյան, Սմբատ Հակոբյան, Արտակ Բաղդասարյան, Ռուբեն Արուտչյան: Վստահ չեմ որևէ մեկի առումով: Լրագրողներն էսօր անհավանական բաներ են գտնում, թող փորձեն սա էլ գտնել: Հեղինակի մասին հաստատ կիմանար Այդին Մորիկյանը: Նա, ցավոք, չկա: Եվ հաստատ կիմանա Վանո Սիրադեղյանը: Նա էլ, ցավոք, Հայաստանում չէ: Բայց հաստատ էլի կան մարդիկ, որ կիմանան, կհիշեն՝ ինչպես է ստեղծվել այդ լոգոն: Գտեք այդ մարդկանց»:

6461 | 1
Facebook