Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի. ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել

15:15, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
Ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի. ԿԸՀ-ն հաղորդագրություն է տարածել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ ապրիլի 5-ի հանրաքվեի ցուցակները ներբեռնելու վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխություննների 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակներն ըստ հանրաքվեի տեղամասերի` ներբեռնելու հնարավորությամբ տեղադրված են համացանցում՝ www.police.am հասցեով, համապատասխան հղում առկա է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում՝ www.elections.am:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված է նաև 2020 թվականի ապրիլի 5-ի հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող անձանց ցուցակները որոնման հնարավորությամբ (ՀՀ ընտրողների ռեգիստր բաժնում), որտեղ նշված է նաև այն տեղամասի համարը, որտեղ քաղաքացին կարող է մասնակցել քվեարկությանը:

Հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներին ծանոթանալու ժամանակ անճշտություններ (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) հայտնաբերելու դեպքում մինչև 26.03.2020 թ. դրանք վերացնելու համար դիմումը ներկայացվում է ՀՀ ոստիկանության՝ տարածքային անձնագրային ծառայություն կամ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն:

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է նաև, որ ցուցակների ճշգրտման, անճշտությունների վերաբերյալ հաղորդումներ ընդունելու նպատակով 2020 թվականի փետրվարի 25-ից ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում գործում է Թեժ գիծ ծառայություն` 011-37-02-36 հեռախոսահամարով»,- նշված է ԿԸՀ հաղորդագրության մեջ:

4409 | 0
Facebook