Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով 7 մարդ է հոսպիտալացվել

11:20, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով 7 մարդ է հոսպիտալացվել

Ադրբեջանում կորոնավիրուսի կասկածանքով 7 մարդ է հոսպիտալացվել, նրանցից հինգն Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի առողջապահության նախարարության ու պարտադիր բժշկական ապահովագրության պետական գործակալությանը: Փետրվարի 25-ին Ադրբեջանում ավելի քան 20 մարդ կորոնավիրուսի կասկածանքով տեղափոխվել է կարանտինային գոտի։
     «Կլինիկական բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ կորոնավիրուսի կասկածանքով 7 մարդ հոսպիտալացվել ու տեղափոխվել է կլինիկայի վարակիչ հիվանդության բաժանմունք: Նրանցից երկուսն Ադրբեջանի քաղաքացի են, մնացածը՝ Իրանի»,- ասվում է հաղորդագրության մեջ:

6404 | 0
Facebook