Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2715-ի․ վարակակիր է 80.967 մարդ

10:25, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
Կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 2715-ի․ վարակակիր է 80.967 մարդ

Անցած մեկ օրում Չինաստանում գրանցվել է COVID-19 կորոնավիրուսի հարուցած թոքաբորբի 406 նոր դեպք, մահացել է 51 մարդ, զոհերի ընդհանուր թիվը հասել է 2663-ի, հայտնել է Չինաստանի Հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեն: Մինչև փետրվարի 26-ը Չինաստանում վիրուսը հայտնաբերվել է 78.064 մարդու մոտ, իսկ հիվանդության զոհերի թիվն աճել է` հասնելով մինչև 2715 մարդու: Վիրուսով վարակված ավելի քան 29 հազար հիվանդ բուժվել և դուրս է գրվել հիվանդանոցներից։
     Ըստ South China Morning Post-ի՝ ամբողջ աշխարհում վարակակիր է համարվում 80.967 մարդ: Ասիայի երկրների շարքում ամենաշատ վարակված դեպքերն են գրանցվել Հարավային Կորեայում՝ 1146 մարդ, ևս 11 մարդ զոհվել է, Եվրոպայում՝ Իտալիան է (վարակվել է 323 մարդ), ևս 11 մարդ մահացել է։
     Փետրվարի 25-ին կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Ռումինիայում. հայտնում է Reuters-ը: Հայտնի է, որ հիվանդը Ռումինիա է վերադարձել Իտալիա կատարած այցից երեք շաբաթ առաջ: Նա այժմ գտնվում է Բուխարեստի հիվանդանոցներից մեկում: Կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է նաև Բրազիլիայում, հայտնում է Folha de San Paolo-ն:

6293 | 0
Facebook