Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հայտնի է՝ որքան գումար է հավաքվել «Այո»-ի դրամահավաքին

00:00, չորեքշաբթի, 26 փետրվարի, 2020 թ.
Հայտնի է՝ որքան գումար է հավաքվել «Այո»-ի դրամահավաքին

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի «Այո» շտաբի կողմից իրականացրած դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքվել է 205 մլն 560 հազար դրամ: Այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը: Նա նաև տեղեկացրեց, որ առցանց հարթակում դրամահավաքը դեռ շարունակվում է: «Կան նաև փոխանցումներ արտարժույթի տեսքով, որոնց արտացոլումն առայժմ մեզ համար պարզ չէ, այսինքն՝ կարող է լինել այս թվի որոշակի փոփոխություն»,- ասաց նախարարը:

6368 | 0
Facebook