Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում համաշխարհային տնտեսության վրա

21:35, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
Ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում համաշխարհային տնտեսության վրա

Կորոնավիրուսի վերաբերյալ անհանգստությունը Եվրոպայում և ԱՄՆ-ում հանգեցրել է այսօր ֆոնդային ինդեքսների անկմանը: Օրվա արդյունքներով ԱՄՆ-ի բորսաների անկումը կազմել է 3,35-3,71%: Այս ֆոնին այսօր Ճապոնիայում, Չինաստանում և Ռուսաստանում առևտրային բորսաները բացվել են կարմիրով:

Հանգստյան օրերի հիմնական թեմաներից մեկն էր Իտալիայում կորոնավիրուսի բռնկումը, որտեղ հաստատված վարակի դեպքերի թիվը հասել է 229-ի, մահացել է վեց մարդ: Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն նախազգուշացրել է, որ կա հավանականություն, որ վիրուսը «շատ ուժեղ» ազդեցություն կունենա երկրի տնտեսության վրա:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի շտապում Եվրոպայում և Ասիայում կորոնավիրուսի բռնկումը համաճարակ ճանաչել: Ինչպես նշում է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադան Գեբրեյեսուսը, սա «համաճարակ է աշխարհի տարբեր մասերում»՝ «համավարակի ներուժով»:
     Իրավիճակը Չինաստանում շարունակում է մնալ համեմատաբար կայուն: Կորոնավիրուսով վարակի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 77,6 հազարը, ինչը փոքր-ինչ աճել է ուրբաթ օրվա համեմատ (այդ ժամանակ իշխանությունները հայտնում էին վարակված 75,5 հազար մարդու մասին):
     Կորոնավիրուսի բռնկման ֆոնին ավելի արտահայտիչ է հիվանդության բացասական ազդեցությունը միջազգային ֆինանսական համակարգի վրա: Ամերիկյան Dow Jones Industrial Average արդյունաբերական ինդեքսն անկում է ապրել 3,56%-ով, Nasdaq-ը՝ 3,71%-ով, իսկ S&P 500-ը, որը ներառում է ԱՄՆ շուկայի 500 խոշորագույն ընկերությունները, անկում է ապրել 3,35%-ով: Ցուցանիշները անկում են ապրել նաև Եվրոպայում, որին հաջորդում են ԱՄՆ-ը, Տոկիոն, Շանհայը և Շենժենը, ինչպես նաև՝ Հոնկոնգը:

6846 | 0
Facebook