Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

15:55, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
Մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը

91 տարեկան հասակում մահացել է Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը, հաղորդում է el-Watan թերթը:
     Ըստ el-Watan-ի, քաղաքական գործիչը մահացել է երկարատև հիվանդությունից հետո: Հունվարի վերջին նախկին նախագահի մոտ հայտնաբերվել էր ուռուցք, որից հետո նա գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում:
     Հոսնի Մուբարաքը ղեկավարել է Եգիպտոսը 30 տարի՝ 1981 թվականից մինչև 2011 թվականը: 2011-ի փետրվարին` «Արաբական գարնան» շրջանում զանգվածային ցույցերի և անկարգությունների ֆոնին՝ նա հրաժարական էր ներկայացրել:

2012թ. նրան ցմահ ազատազրկման էին դատապարտել ցույցերի ժամանակ ընդդիմադիրների ուղղությամբ կրակելու հրաման տալու համար, սակայն 2017թ. մարտին դատարանը նրան արդարացրել էր, և Մուբարաքն ազատ էր արձակվել:

8799 | 0
Facebook