Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես որ մի տեղ եմ գնում, աշխատակիցներս ինձ հետ գալիս են». Արկադի Համբարձումյան

14:30, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
«Ես որ մի տեղ եմ գնում, աշխատակիցներս ինձ հետ գալիս են». Արկադի Համբարձումյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ավանի և Նոր Նորք նստավայրի դիմաց Սերժ Սարգսյանի աջակիցները (ՀՀԿ անդամներ, նախկին պաշտոնյաներ, գործարարներ, երիտթևի ներկայացուցիչներ) բողոքի ակցիա են իրականացնում՝ հաջակցություն երրորդ նախագահի։

Ավելի վաղ անդրադարձել էինք լուրերին, ըստ որի՝ օլիգարխներն աջակիցներ են հավաքագրում Սերժ Սարգսյանի համար:

Դատարանի բակում մոտենալով Արկադի Համբարձումյանին՝ (Դերժավայի Արկադ), լրագրողները հարցրին. «Լուրեր կան, որ Դուք պարտադրել եք ձեր աշխատակիցներին մասնակցել այսօրվա ակցիային»: «Չի եղել պարտադրանք... Ես որ մի տեղ եմ գնում, իմ հետ գալիս են. հարգանք ունենք, պատիվ ունենք»,- պատասխանել է Համբարձումյանը:

12457 | 5
Facebook