Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկվի մարդկանց վրա. #TheWallStreetJournal

14:20, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կփորձարկվի մարդկանց վրա. #TheWallStreetJournal

Միացյալ Նահանգներում մշակվող կորոնավիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութը կթեստավորվի մարդկանց վրա, գրում է The Wall Street Journal-ը:

MRNA-1273 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է Moderna դեղագործական ընկերության կողմից՝ ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի (NIAID) հետ համատեղ: Ընկերությունը պնդում է, որ իրենց հաջողվել է ռեկորդային ժամանակահատվածում ստեղծել դեղամիջոց, որը, NIAID-ի ղեկավարի խոսքով, պատրաստ է մարդկանց վրա փորձարկմանը:

2020թ. ապրիլին ընկերությունն ընտրելու է 20-25 առողջ կամավորի՝ դեղամիջոցի անվտանգ չափաբաժինը փորձարկելու, ինչպես նաև դրա արդյունավետությունը որոշելու համար: Թեստի արդյունքները, ըստ WSJ-ի, հասանելի կլինեն 2020 թվականի հուլիսին կամ օգոստոսին:

14736 | 0
Facebook