Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 միլիարդ դոլար․ #Bloomberg

12:25, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ օրում կորցրել են 139 միլիարդ դոլար․ #Bloomberg

Երկուշաբթի աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց ընդհանուր ունեցվածքը պակասել է մոտ 139 միլիարդ դոլարով` ԱՄՆ-ում ու այլ երկրներում ֆոնդային սակարկությունների ընթացքում ինդեքսների զգալի անկման պատճառով, գրում է Bloomberg գործակալությունը: Վարկանշային ցանկում հայտնված անձանց համար սա խոշորագույն կորուստ է այն պահից ի վեր, ինչ գործակալությունը 2016թ-ի հոկտեմբերին այսպիսի հետազոտություններ է անցկացրել: Ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն ու Amazon կորպորացիայի ղեկավար Ջեֆ Բեզոսը կորցրել են 4,8-ական մլրդ դոլար: Բեզոսը շարունակում է համարվել աշխարհի ամենահարուստ մարդը, իսկ Առնոն այս ցուցանիշով երրորդ տեղն է զբաղեցնում։ Իսպանական Zara առևտրի ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգիի կարողությունը կրճատվել է 4 մլրդ դոլարով, Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի կարողությունը՝ 3,48 մլրդ․ դոլարով, իսկ Google ընկերության հիմնադիրներից Լարրի Փեյջի կարողությունը՝ 2,7 մլրդ դոլարով:

9298 | 0
Facebook