Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Արցախում հասունանալու է անկասելի հեղափոխական ալիք». Ալեքսանդր Քանանյան

01:15, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
«Արցախում հասունանալու է անկասելի հեղափոխական ալիք». Ալեքսանդր Քանանյան

Քաղաքագետ Ալեքսանդր Քանանյանը, որ շուրջ երկու շաբաթ հացադուլի մեջ էր՝ Արցախում փոքր ՀԷԿ-երի գործունեությունը դադարեցնելու պահանջով, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախքան Արցախի նոր վարչարարի ընտրարշաւի պաշտաւնական մեկնարկը՝ որպէս պատմութեանն ու արցախեան միջավայրին քաջածանաւթ անձ կասեմ հետեւեալը․

Ա․ Արցախում քրէական ոլիգարխիայի վերարտադրութեան հաւանականութիւնն աւր ըստ աւրէ անշեղաւրէն նուազում է։ Մարդկանց կաշառելու եւ ահաբեկելու նպատակով ծախսուած ահռելի ֆինանսական միջոցները եւ մերձքրէական տարրերի միջամտութիւնն արդէն կարող են չբաւարարել՝ ցանկալի արդիւնքն ապահովելու համար,

Բ․ Միացումը տեղական ընտրութիւնների համատեքստում եւ դրանցից դուրս Արցախում եւս վերստին դառնում է միակ բուն քաղաքական աւրակարգ,

Գ․ Եթե, այնուամենայնիւ, ամէն աւր նուազող հաւանականութեամբ, քրէական ոլիգարխիայի առաջատար թեկնածուն կարողանայ «ընտրուել», ապա, միեւնոյն է, նրա իշխանութիւնն առաջին իսկ աւրուանից լինելու է թոյլ եւ ըստ ամենայնի անկարող զսպելու արցախաբնակ ՀՀ քաղաքացիների աճող ցասումը։ Մեկ կամ առաւելագոյնը՝ մեկ ու կէս տարուայ ընթացքում Արցախում հասունանալու է անկասելի յեղափոխական ալիք, որը Միացման կարգախաւսով քաղաքական դաշտից իսպառ եւ մեկ ընդ միշտ լուալու է քրէական բոլոր գանձագող թափթփուկներին եւ կոտրած տաշտի առջեւ է կանգնեցնելու նրանց անինքնասէր սպասարկուներին։ Սա ես ձեզ անձամբ եմ խոստանում․․․ Քիչ֊քիչ սկսէք ասածներիս լրջաւրէն վերաբերուել։

Արցախը Հայաստան է եւ վե՛րջ։»

4573 | 0
Facebook