Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Վարչապետի հայտարարությունը հուսադրող է». Արա Պապյան

00:20, երեքշաբթի, 25 փետրվարի, 2020 թ.
«Վարչապետի հայտարարությունը հուսադրող է». Արա Պապյան

Factor TV-ի եթերում քաղաքագետ Արա Պապյանն անդրադարձել է արցախյան խնդրին:

«Մենք արմատապես պիտի փոխենք բանակցային ընդհանուր բնույթը, և հակամարտության սկիզբը ոչ թե համարենք և ներկայացնենք 1988-89 թվականները, այլ պիտի գանք հակամարտության սկզբնավորման փուլը, դա երկու պետությունների ի հայտ գալու և պաշտոնապես ճանաչելու ժամանակահատվածն է՝ 1918-20 թթ., և այդտեղից մեկնակետ ընդունել: Որովհետև եթե մենք ընդունում ենք ժամանակային առումով 1988-89 թվականները, նշանակում է, որ մենք ի սկզբանե ընդունում ենք, որ Ղարաբաղը ԼՂԻՄ-ի տեսքով օրինապես գտնվել է Ադրբեջանի կազմում, և հիմա ուզում ենք ինչ-ինչ միջոցներով որոշակի այլ կարգավիճակի բերել: Բայց այս մոտեցումն ինքնին իր մեջ բնածին լուրջ թերություններ ունի»,- ասել է նա:

Անդրադառնալով Փաշինյան-Ալիև մյունխենյան հանդիպմանը, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, թե եթե ադրբեջանցիների համար Արցախը տարածք է, մեզ համար՝ անվտանգություն, քաղաքագետը նշել է. «Սա հուսադրող հայտարարություն է, թեև լայն առումով բավականին խոցելի կողմեր ունի, որովհետև կարող են ասել, որ եթե ձեզ անհանգստացնում է անվտանգությունը, մենք անվտանգության երաշխիքներ ենք տալիս՝ նույն՝ այլ բանակի տեղակայմամբ, դուք դուրս եկեք: Բայց դա բանակցելու տեղ է տալիս, որ մենք անեքսիայի չենք ենթարկում այդ տարածքները, բայց չենք էլ հանձնում, որովհետև անվտանգության հարց կա: Բայց այստեղ խնդիրն այն է, թե մենք որքան կկարողանանք ժամանակավոր լուծումներով այս գործընթացը շարունակել և, ամենակարևորը, այդ ժամանակահատվածը, որ կանցկացնենք, կշահենք, թե կկորցնենք»:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Վարչապետի հայտարարությունը հուսադրող է». Արա Պապյան
6126 | 0
Facebook