Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Կորոնավիրուսը կարող է վերածվել համաճարակի. ԱՀԿ

22:36, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Կորոնավիրուսը կարող է վերածվել համաճարակի. ԱՀԿ

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է՝ COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսը կարող է վերածվել համաճարակի: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ թեև այժմ խոսքը գնում է աշխարհի տարբեր կետերում վարակի տարածվածության մասին, բայց հիվանդությունն ունի համաճարակի վերածվելու պոտենցիալ:

Նա նաև կոչ է արել բոլոր երկրներին՝ կենտրոնացնել ուշադրությունը կանխարգելիչ միջոցառումների վրա՝ պատրաստվելով հնարավոր համաճարակին: Ընդ որում, ըստ նրա, ամեն մի երկիր ինքը պետք է իրականացնի ռիսկի գնահատում:

Վաղը ԱՀԿ փորձագետները կժամանեն Իրան՝ օգնելու կորոնավիրուսի դեմ պայքարում:

14097 | 0
Facebook