Խնդրում ենք սպասել...

Համացանց

«2008-ից հետո ՀՀԿ-ի հետ ոչ մի շփում չեմ ունեցել». Գևորգ Պապոյան

22:15, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
«2008-ից հետո ՀՀԿ-ի հետ ոչ մի շփում չեմ ունեցել». Գևորգ Պապոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Լուսավոր Հայաստանի» մի «լռակյաց» պատգամավոր, շատ խիստ նեղվելով իմ մի հարցազրույցից, «մտահոգ» դեմքով հիշել է, որ ես սրանից 13-14 տարի առաջ, ուսանող ժամանակ, անդամակցել եմ հանրապետականին (ընկերոջս խնդրանքով)։ Ի տարբերություն ձեզանից շատերի, ոչ միայն պաշտոն երբեք չեմ զբաղեցրել Սերժի ժամանակ, այլև նույնիսկ ամենացածր պաշտոնի չեմ նշանակվել, ավելին, իմ հայացքների համար անգամ համալսարանում ժամերից զրկեցին՝ թողնելով ընդամենը 0.25 դրույք, իսկ դա էլ չէին կարող չանել, քանի որ օրենքի պահանջ էր։ Ի տարբերություն ձեզանից շատերի, Սերժի ժամանակ ոչ թե պետական պաշտոն եմ ունեցել, այլ աշխատել եմ մասնավոր սեկտորում խանութի վաճառող, մարքեթինգի մասնագետ, մարքեթինգի բաժնի պետ, զարգացման գծով փոխտնօրեն։
     Ի տարբերություն ձեզանից շատերի՝ 2008 թ.-ից հետո հանրապետականի հետ ոչ մի շփում չեմ ունեցել։
     Ահա սա է իմ և ձեր տարբերությունը»:

4346 | 0
Facebook