Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Չինաստանը մշակել է դեղանյութ և պատվաստանյութ՝ կորոնավիրուսի դեմ

20:00, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Չինաստանը մշակել է դեղանյութ և պատվաստանյութ՝ կորոնավիրուսի դեմ

Չինաստանում մշակել են պատվաստանյութ կորոնավիրուսի դեմ, որն արդեն նախնական արդյունքներ է տվել: Այս մասին հայտնել է Ռուսաստանում Չինաստանի դեսպան Չժան Խանխուեյը:

Սակայն պատվաստանյութը դեռևս փորձարկումների փուլում է, այն դեռ պետք է կատարելագործվի:

Դեսպանը նաև հայտնել է, որ հայտնաբերվել է այս հիվանդության դեմ պաքարի դեղամիջոցը: Չինական դեղերի ընդհանուր արդյունավետությունը գնահատվում է 85%, որոշ շրջաններում՝ անգամ 90%, տեղեկացրել է դեսպանը:

Նա նաև հայտնել է, որ քլորոխին ֆոսֆատը, որը կիրառվում է մալարիայի բուժման համար, նույնպես արդյունավետություն է դրսևորում կորոնավիրուսի դեմ պայքարում:

Ավելի վաղ Չինաստանը հայտնել էր, որ խորհրդային հակավարակային «Արբիդոլ» դեղամիջոցը՝ ումիֆենովիր գործող նյութով, արդյունավետ է COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարում:

9148 | 0
Facebook