Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Վարակի բռնկման դեպքում ի՞նչ գործողություններ են իրականացվելու. պարզաբանում է Արտավազդ Վանյանը

16:45, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Վարակի բռնկման դեպքում ի՞նչ գործողություններ են իրականացվելու. պարզաբանում է Արտավազդ Վանյանը

ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը ներկայացնում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը, կանխարգելման դեմ ձեռնարկվող միջոցառումները:

Հարցին՝ եթե վարակի բռնկում լինի, ի՞նչ գործողություններ են արվելու, բանախոսը պատասխանեց. «Բուժհաստատություններն ունեն բոլոր միջոցները, բայց կարող է այնպես լինել, որ չբավարարեն դրանք: Այնպիսի վիճակ չէ, որ մենք խնդիր ունենք, մենք այսօր լիարժեք պատրաստ ենք. պարզապես, արդեն դիտարկում ենք այլ հարցեր, որ յուրաքանչյուր մարզում համապատասխան բաժինը գործի, օրինակ, թե որ հիվանդանոցում պետք է առանձնացնեն այդ հիվանդներին: Այսօր մտածում ենք այդ հիվանդանոցները վերազինելու մասին»:

Ինչ վերաբերում է դեղատներում դիմակների պակասին, և թե ինչպե՞ս է այդ հարցը լուծվելու, մասնագետը նշեց, որ նախարարությունը որոշակի քանակի դիմակներ ունի և այժմ գործընթաց է տարվում՝ դիմակների նոր քանակ ձեռք բերելու ուղղությամբ:

Տեսանյութը՝ Factor TV-ի
4403 | 0
Facebook