Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Շենքում, որտեղ ապրում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը, հրազեն է հայտնաբերվել

16:30, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Շենքում, որտեղ ապրում է Վրաստանի խորհրդարանի խոսնակը, հրազեն է հայտնաբերվել

Թբիլիսիում խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի բնակելի տան շենքի շքամուտքում Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները հրազեն են հայտնաբերել, գրում է aliq.ge-ն: Տեղեկությունն արդեն հաստատել է ՆԳՆ-ն:

Գերատեսչության տեղեկատվությամբ, այս պահի դրությամբ զենքը հետազոտության է ուղարկվել:

Նույն հայտարարության համաձայն, փաստի շուրջ հետաքննություն է սկսվել Քրեական օրենսգրքի 3-րդ և 4-րդ հոդվածով, ինչը ենթադրում է հրազեն ձեռք բերել կամ պահել և պատժվում է 4-ից 7 տարի ազատազրկմամբ:

3359 | 0
Facebook