Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Բերդ-Այգեձոր ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և վիրավորներ

14:55, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Բերդ-Այգեձոր ճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և վիրավորներ

Փետրվարի 24-ին` ժամը 12:12-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդ-Այգեձոր ավտոճանապարհին ավտոմեքենան կողաշրջվել է. կան զոհեր և տուժածներ:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Չինարիի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատը:

Նախնական տվյալների համաձայն՝ պատահարի հետևանքով չորս քաղաքացի տուժել է, չորսը՝ մահացել:

15848 | 0
Facebook