Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում». Դավիթ Յուրչենկո

12:15, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
«Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում». Դավիթ Յուրչենկո

Ինչպես հայտնի է, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և դարպասապահ Դավիթ Յուրչենկոն եկել են համաձայնության, ըստ որի 33-ամյա դարպասապահը հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Դավիթ Յուրչենկոն ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում առաջին անգամ խոսել է հավաքականում հանդես գալու հրավերն ընդունելու վերաբերյալ. «Չափազանց ուրախ եմ, որ հանդես եմ գալու Հայաստանի ազգային հավաքականում: Կարծում եմ՝ հավաքականում խաղալը ցանկացած մարզիկի կարիերայի գագաթնակետն է, մանկական երազանքի իրականացում: Դա նոր հորիզոն է, որը հնարավորություն է տալիս հասնել այնպիսի բարձունքների, որոնց անհնար է հասնել ակումբային մակարդակում:

Ես դարձել եմ շատ ջերմ ընտանիքի մի մասնիկը և գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը: Մարդիկ վստահել են ինձ, և ես կաշխատեմ արդարացնել բոլորի հույսերը»,- մասնավորապես ասել է Յուրչենկոն:

13094 | 0
Facebook