Խնդրում ենք սպասել...

Համացանց

Կարևոր և հանրամատչելի խորհուրդներ վիրուսից պաշտպանվելու համար

00:15, երկուշաբթի, 24 փետրվարի, 2020 թ.
Կարևոր և հանրամատչելի խորհուրդներ վիրուսից պաշտպանվելու համար

Բժիշկ Դավիթ Դադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որոշեցի վստահելի աղբյուրներից հավաքագրել այս պահին առկա մի քանի կարևոր, պարզ և հանրամատչելի խորհուրդներ/քայլեր: Ամենավերջում ներկայացրել եմ նաև վիրուսի մասին մի քանի փաստ:

*Խուսափեք սուր շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, պահպանեք «սոցիալական հեռավորությունը» (social distancing)

*Պահպանեք առնվազն 1 մետր (3 ոտնաչափ) հեռավորություն Ձեր և այլ մարդկանց միջև, հատկապես նրանց, որոնք հազում են, փռշտում կամ բարձր ջերմություն ունեն:

Ինչո՞ւ: Երբ վիրուսով վարակված անձը հազում կամ փռշտում է, «արտանետում» է վիրուս պարունակող փոքրիկ կաթիլներ: Եթե շատ մոտ եք, կարող եք վարակվել:

*ԽՆԴՐՈՒՄ ԵՄ օտարերկրացիներ տեսնելով չվազել աջ և ձախ՝ կորցնելով ինքներդ ձեզ:

*Հաճախակի լվացեք Ձեր ձեռքերը, հատկապես հիվանդ մարդկանց հետ շփումից և նրանց միջավայրում գտնվելուց հետո

Ինչո՞ւ: Ձեռքերն օճառով և ջրով լվանալը կամ ալկոհոլային հիմքով քսուքներով շփելը ոչնչացնում է վիրուսը, եթե այն ձեր ձեռքերում է:

*Պահպանեք շնչառական հիգիենան(respiratory hygiene)
     Հազալիս կամ փռշտալիս ծածկեք բերանը և քիթը ծալած արմունկով կամ անձեռոցիկով: Անձեռոցիկն անմիջապես նետեք փակ աղբամանի մեջ և ձեռքերը մաքրեք ալկոհոլի հիմքով ձեռքի քսուքով կամ լվանալ օճառով և ջրով:
     Ինչո՞ւ: Հազալիս կամ փռշտալիս բերանը և քիթը ծածկելը կանխում է մանրէների և վիրուսների տարածումը: Եթե փռշտում կամ հազում եք Ձեր ձեռքերի մեջ, կարող եք «աղտոտել» առարկաները կամ մարդկանց, որոնց դիպչում եք:

*Խուսափեք աչքերին, քթին և բերանին դիպչելուց
     Ինչո՞ւ: Ձեռքերը դիպչում են բազմաթիվ մակերեսների, որոնք կարող են աղտոտված լինել վիրուսով: Եթե աղտոտված ձեռքերով դիպչեք ձեր աչքերին, քթին կամ բերանին, կարող եք վիրուսը մակերեսից փոխանցել ինքներդ ձեզ:

*Եթե ունեք ջերմություն, հազ և շնչառության դժվարություն, անհապաղ դիմեք բժշկի
     Տեղեկացրեք բուժաշխատողին, եթե եղել եք Չինաստանի այն տարածաշրջաններում, որտեղ հաղորդվել են կորոնավիրուսի դեպքեր, կամ եթե սերտ շփման մեջ եք եղել նման մարկանց հետ, որոնք ունեն/ունեցել են շնչառական ախտանիշներ:

*ՈՒՂՂԱԿԻ ՏԵՂԵԿԱՑՐԵՔ: Մի տանջեք, ստիպեք անհարկի հետազոտություններ անել, մի բարդացրեք իրավիճակը կամ ստեք:

*Որպես նախազգուշացում. կիրառեք հիգիենայի ընդհանուր կանոնները մսի, կենդանական արտադրանքի շուկաներ այցելելիս:

*Լվացեք ձեքերը կենդանիներին և կենդանական ապրանքներին հպվելուց հետո: Հատկապես խուսափեք շուկայում այլ կենդանիների հետ շփումից (օրինակ ՝ թափառող կատուներն ու շները, կրծողները, թռչունները):

*Մի օգտագործեք հում կամ կիսաեփ կենդանական մթերքներ:

Մի քանի կարճ փաստ.

1.Չինաստանից ապրանքներ ստանալն անվտանգ է:
     2. Ամբողջ մարմինն ակլոհոլային սփրեյով պատելն իմաստ չունի:
     3. Փաստեր չկան այն մասին, որ ՏՆԱՅԻՆ կենդանիները վարակվում կամ տարածում են կորոնավիրուս: Ամեն դեպքում, կոնտակտից հետո լվացվելը չի խանգարի:
     4. Փաստեր չկան, որ սխտոր ուտելով չեք վարակվի կորոնավիրուսով:
     5. Բոլոր տարիքի անձինք կարող են վարակվել կորոնավիրուսով:
     6. ՀԱԿԱԲԻՈՏԻԿՆԵՐԸ ՉԵՆ ՕԳՆՈՒՄ ՈՉ ՄԻ ՎԻՐՈՒՍԻ ԴԵՊՔՈՒՄ, այդ թվում կորոնավիրուսի:
     7. Այս պահի դրությամբ, չկան որոշակի դեղեր, որոնք խմելով կկանխարգելեք կորոնավիրուսը»:

22226 | 0
Facebook