Խնդրում ենք սպասել...

Համացանց

Մահացել է Արցախյան ազատամարտի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

19:20, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
Մահացել է Արցախյան ազատամարտի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը

Մահացել է Արցախյան պատերազմի բուժքույր-ազատամարտիկ Մարգարիտ Թարանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը:

«Գնաց մեր սիրելի Մարգարիտան…

Աստված հոգիդ լուսերի մեջ պահի…»,- գրել է նա:

Մարգարիտ Թարանյանը 1992 թվականին կընդգրկվել է «Արցախի կանանց ջոկատում», մինչ այդ աշխատում էր որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։

Արցախյան պատերազմից հետո պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Նա զինադադարից հետո էլ շարունակել է ծառայել արցախյան բանակի շարքերում, Արցախի ՊՆ-ին կից «Կանանց խորհրդի» ղեկավար կազմում էր։

16073 | 0
Facebook