Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

18-ամյա երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

17:50, կիրակի, 23 փետրվարի, 2020 թ.
18-ամյա երիտասարդների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ

Երեկ՝ փետրվարի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Կոտաքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Հրազդան» բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «թիկունքի ձախակողմյան գոտկային հատվածի ծակած-կտրած 2 վերքեր» նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա, ով ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 18-ամյա Արտյոմ Հ-ն է: Մինչ բժիկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը ժամը 16:30-ի սահմաններում Մեղրաձոր գյուղի միջնակարգ դպրոցին հարակից ճանապարհահատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Արտյոմ Հ-ի և նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Վահան Ս-ի միջև, որի ընթացքում Վ. Ս-ն իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Արտյոմ Հ-ին: Կարճ ժամանակում ոստիկանների և քննիչների բացատրական աշխատանքների արդյունքում կասկածյալ Վահան Ս-ն ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից տեղափոխվել է Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Աղբյուրի տեղեկութուններով՝ կասկածյալ Վահան Ս-ն սովորում է Երևանում գործող պետական քոլեջներից մեկի 3-րդ կուրսում:

6677 | 0
Facebook